Արտարժույթներն էժանացել են
EconomicsՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 19-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.33 դրամով` կազմելով 477.29 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.75 դրամով և կազմել 526.98 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.27 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով և կազմել 748.06 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 19-ին կազմել է 17 հազար 55.45 դրամ, արծաթի գինը՝ 233.71 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 176.43 դրամ: