Yerevan, 10.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկ վճարողների 95 տոկոսը հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով

Economics

Հայաստանում իրականացված հարկային վարչարարության բարեփոխումներով պայամանվորված` վերջին 5 տարիներին ոլորտում ընդգծված առաջընթաց է արձանագրվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 19-ին Ֆինանսների փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունում ծանոթացել է վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով` առաջընթացը մասնավորապես գրանցվել է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ոլորտներում: Իրականացված միջոցառումների արդյունքում տարեցտարի աճել է էլեկտրոնային ծառայություններից օգտվողների քանակը: «Եթե 2011-ին հարկ վճարողների ընդամենը 7 տոկոսն էր էլեկտրոնային եղանակով ներկայացնում հաշվարկ-հաշվետվություններ, ապա 2015-ին ցուցանիշը հասել է 95 տոկոսի: Այսօր բոլոր հարկային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, իսկ 2016-ից հարկային հաշիվ չհամարվող մնացած փաստաթղթերը նույնպես դուրս կգրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է` ևս մեկ քայլ ուղղված հարկային մարմին-հարկ վճարողների շփման նվազեցմանը: Միաժամանակ հաշվարկային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնայնացումը թույլ կտա կրճատելու հարկային ստուգումների հաճախականությունը»,- ընդգծել է Վախթանգ Միրումյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը. «Բավական տպավորված եմ հարկային վարչարարության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքներով: Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ»:

ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրականացվում է հստակ ռազմավարությամբ. «Մենք շարունակելու ենք հարկ վճարողներին մատուցել բազմակողմանի ծառայություններ: Բարեփոխումների նպատակն է` աջակցել տնտեսվարողներին ցանկացած վայրից և ցանկացած պահի ավելի արագ ուղարկել հարկային հաշվետվություններ և կատարել վճարումներ»:

Այնուհետև տեղի է ունեցել շնորհանդես, որի  ընթացքում ներկայացվել են նախարարությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես, գործող էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղկացուցիչ մասերը` հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, «մեկ պատուհան» սկզբունքով հարկ վճարողների հաշվառման, էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման, Նոր սերնդի ՀԴՄ-ների, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free ) գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված աշխատանքներին, այդ թվում` աշխատակիցների անձնավորված հաշվառման համակարգի ներդրմանը: Ներկայացվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա անելիքները, մասնավորապես, մեկ գանձապետական հաշվի գաղափարը, հարկերի էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի ներդրումը, երրորդ անձանցից ստացված տեղեկատվության մշակման համակարգի զարգացման հեռանկարը:

Այցի շրջանակում ԱՄՆ դեսպանը շրջել է նաև Ֆինանսների նախարարության նորակառույց սերվերային կենտրոնում, որը կառուցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ` համաձայն ժամանակակից տեխնիկական և անվտանգության պահանջների: Իսկ Հարկ վճարողների սպասարկման կենտրոնում նա ծանոթացել է սպասարկման առանձնահատկություններին:

 

IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants