Հայերի ջանքերով Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»
SocietyԼոնդոնի Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու նկար է տեղադրել նախաձեռնության հեղինակ հայազգի Զեփյուռ Բատիկյանը:
«Իհարկե, ես կցանկանայի, որպեսզի այն կոչեին Հայաստան կամ Հայկական լեռնաշխարհ, բայց սա առաջին քայլն էր դեպի արդարության վերականգնումը։ Շնորհակալ եմ առաջին հերթին լուսահոգի տիկին Կարինե Ղազինյանին՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին, ով աջակցեց իմ այս նախաձեռնությանը, ինչպես նաև Մշակույթի նախարարին ու այն հայ և բրիտանացի պատմաբաններին, ովքեր ներդրում ունեցան այս գործում»,-գրել է նա` շնորհակալություն հայտնելով Գագիկին, ով օգնել է կազմակերպել ստորագրահավաքը և ստանալ 12 հազար և ավելի ստորագրություն: