Գյուղատնտեսության կայուն զարգացման մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել 190 ֆերմերային խումբ
SocietyԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված բաց մրցույթին ֆերմերային խմբերի կողմից ներկայացվել է 190 հայտադիմում:
Հայտադիմումներն ընդունվել են ծրագրի 6 թիրախային մարզերից՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն, Կոտայք և Վայոց ձոր:
Մրցույթի նպատակն էր ընտրել արտադրող և վերամշակող ֆերմերային խմբեր, որոնք ներգրավված են բարձրարժեք գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ հնդկացորենի և ոսպի, կաթի և բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, մեղրի և այլ մթերքների արտադրության մեջ:
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը (ENPARD)
Տեխնիկական բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվներին և արտադրող խմբերին՝ գյուղմթերքի արժեշղթաների զարգացման հարցում:
Ծրագիրը մեկնարկել է 2015 թ. հունվարին և կտևի 36 ամիս: