1960-ական թվականների լուսանկարները ցույց են տալիս բրիտանական քաղաքների հետնախորշերի վերջին օրերը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Այս լուսանկարները ցույց են տալիս բրիտանական Մանչեսթեր և Սոլֆորդ քաղաքների հետնախորշերի վերջին օրերը, երբ 19-րդ դարի ընթացքում աշխատավորների համար կառուցված տները ոչնչացվեցին, գրում է The Daily Mail-ը։
Լուսանկարիչ Շիրլի Բեյքերը միակ կին լուսանկարիչն է եղել, որը լուսանկարել է բրիտանական փողոցային տեսարանները 1960-1980-ական թվականներին։
Նրա լուսանկարները ցույց են տալիս քաղաքային տեսարանները խոշոր սոցիալական փոփոխությունների ժամանակ՝ հավերժացնելով նախորդ ժամանակաշրջանի վերջին օրերը։
Բեյքերը լուսանկարել է Մանչեսթերի հետնախորշերում փոքր խտության վրա կառուցված տներում ապրող մարդկանց: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են երեխաները խաղում, իսկ նրանց մայրերը զրուցում փողոցում կանգնած, մի բան, որը ժամանակակից հասարակությունում հազվադեպ երևույթ է։
Թանկարժեք խաղալիքների և խաղերի փոխարեն երեխաներն օգտագործում են պարան, կամ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած գազի դիմակներ։
Այս զարմանալի լուսանկարները մինչև սեպտեմբերի 20-ը ցուցադրվելու են Լոնդոնի Լուսանկարիչների պատկերասրահում:











