Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ու՞մ և ինչու՞ իր իմիջը վաճառեց Կրիշտիանու Ռոնալդուն

Sport

Հուլիսի վերջին Կրիշտիանու Ռոնալդուն «Վալենսիայի» սեփականատեր, սինգապուրցի գործարար Պիտեր Լիմայի «Մինտ Մեդիա» ընկերության հետ 6-ամյա պայմանագիր կնքեց: Ըստ պայմանագրի, Ռոնալդուի կերպարի նկատմամբ բոլոր իրավունքները հանձնվեցին «Մինտ Մեդիային»: Գործարքի արժեքը չնշվեց, սակայն այն մեծ իրարանցում առաջացրեց. ամենայն հավանականությամբ, խոսքը մի քանի տասնյակ միլիոնի մասին է:

Ներկայացնում ենք այն ամենը, ինչ կարելի է իմանալ Ռոնալդուի կնքած պայմանագրի, նրա կերպարի նկատմամբ իրավունքների, հարկերի այլընտրանքային ավելացման հնարավորությունների մասին:

Ի՞նչ է շրջապատում Ռոնալդուի և «Մինտ Մեդիայի» պայմանագրին

Ի սկզբանե (2009-ին) Ռոնալդուի կերպարի նկատմամբ իրավունքներն այսպես էին բաժանված՝ 40% «Ռեալին», 40% Ռոնալդուին, 20% գործակալ Ժորժե Մենդեշին: 2013-ին Ռոնալդուն ակումբից ցանկացավ հետ վերցնել տոկոսները, սակայն Պերեսը նոր պայմանագիր առաջարկեց ու դրանց մի մասն էլի նրա ձեռքերում մնաց: Հիմա հայտնի չէ, թե այն ինչպես է բաժանված, սակայն վստահաբար կարելի է ասել, որ ֆուտբոլիստն ու գործակալն ավելի շատ տոկոսներ ունեն:

Հիմա գործակալ Մենդեշը Պիտեր Լիմայի խորհրդականն է ու գործընկերը: Ամենայն հավանականությամբ, հենց նա է սինգապուրցի գործարարին ուղղորդել Ռոնալդուի կերպարի նկատմամբ իրավունքներ ձեռք բերել, քանզի Ասիայում պորտուգալացու ունեցած պահանջարկը մեծ եկամուտ է ապահովում: Պայմանագրի արդյունքն այսպիսին է. Կրիշտիանուն հսկայական գումար է ստանում (ամենահարուստ մարզիկների «Forbes»-ի աղյուսակում մոտենալով Մեյվեյզերին ու Պակյաոյին), իսկ «Մինտ Մեդիան» բոլոր իրավունքները մինչև 2021 թվականը (տեսականորեն մինչև Ռոնալդուի կարիերայի ավարտը, 1-2 տարի ավելի կամ պակաս ժամկետով):

Ի՞նչ է նշանակում «կերպարի նկատմամբ իրավունք»

Սա մարզական իրավունքներին վերաբերող ամենավիճահարույց հարցերից մեկն է: Ավանդական «image right» տերմինն իր մեջ ընդգրկում է անունը, պատկերը, ստորագրությունը և ԶԼՄ-կերպարը (եթե այն կա): Ամենահասկանալի նկարագիրը դեռևս 13 տարի առաջ տվել է բրիտանացի գործակալ Դեյվ Ուիլյամսը.

«Մեր երկրի բնակչության 95% Դևիդ Բեքհեմի մասին սա է լսել. նա հիանալի ֆուտբոլիստ է, ամուսնացել է «Spise Girls» խմբի աղջիկներից մեկի հետ: Նրա կերպարը կարելի է վաճառել, որովհետև այն ինքնին ինչ-որ արժեք ունի, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող ամեն ինչ իրեն վերցնել, դրա համար էլ Բեքհեմի կերպարից ստացած եկամուտն այսպես է տնօրինվում. եթե նրանում ակումբի անուն նշված լիներ (օրինակ ֆիրմային խանութներում Բեքհեմի գոլերի DVD-ների վաճառքից)՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կստանար իր հասանելիքը, եթե ոչ՝ գումարը կմնար Բեքհեմին»:

Կերպարային ի՞նչ իրավունքներ է այժմ ունենալու «Ռեալը»

Նախկինի նման ակումբը Ռոնալդուի կերպարով, «Ռեալը» մատնանշող արտադրանքի վաճառքից կստանա իր հասանելիքը: Արդյունքում «Ռեալը» չի կորցնում իր տոկոսները, իսկ Ռոնալդուի շահույթը գնում է «Մինտ Մեդիային»: Տեսականորեն տարաձայնություն կարող է առաջանալ միայն այն ժամանակ, երբ Ռոնալդուի շնորհիվ Լիման այնքան շահույթ ունենա, որ պորտուգալացու կերպարից ստացված եկամուտի հաշվին կարողանա «Վալենսիան» գերհարուստ ակումբ դարձնել:

Ո՞վ է Պիտեր Լիման

62-ամյա սինգապուրցին (որոշ տեղեկությունների համաձայն 61-ամյա) 2 միլիարդի ներդրում ունի (13-րդն իր երկրում, 949-րդն աշխարհում): Երիտասարդ տարիքում տաքսու վարորդ է եղել, աշխատել է որպես մատուցող ու խոհարար, ապա դարձել է որսային միջնորդ (օգնել է ինդոնեզացի հաճախորդներին), դրանից հետո հաջողություններ է ունեցել արմավի յուղի արտադրության մեջ. 1996-ին 5% «Wilmar»-ը 10 միլիոն դոլար արժեր, հիմա՝ 700: Հետագայում Լիման գյուղատնտեսական, դեղորայքային ու հագուստի բիզնեսով է զբաղվում:

«Վալենսիան» ձեռք բերելուց առաջ նա փորձել է տնօրինել «Լիվերպուլը», «Ռեյնջերսը», «Միդլսբրոն» և «Ատլետիկոն»: Նա «չղջիկների» կառույց մտավ որդու հետ համատեղ ծրագրով ու հիմա 1992-ին ծնված երիտասարդն ակումբի իրավաբանական բաժնում է աշխատում:

«Ռեալն» առիթ ունի՞ Կրիշտիանուի ապագայի մասին անհանգստանալու համար

Իկեր Կասիլյասի գործակալ Սանթոս Մարկեսը վստահ է՝ այոՆրա տվյալներով «Մինտ Միդայի» հետ գործարքը Ռոնալդուի առաջին քայլն է այլ ակումբ տեղափոխվելու ճանապարհին: «Ռեալին», սակայն, ոչինչ չի սպառնում մինչև 2018 թվականը: Պերեսը մերժում է անգամ ամենահզոր առաջարկները («ՊՍԺ»-ն առաջարկում է 120 միլիոն 30-ամյա ֆուտբոլիստի համար), իսկ հրաժարագինն ըստ պայմանագրի մեկ միլիարդ եվրո է: Վատագույն դեպքում «Ռեալը» ևս 3 մրցաշրջան կկարողանա Ռոնալդուին վայելել, որից հետո նա անվճար կհեռանա: Լավագույն դեպքում՝ Ռոնալդուն կա՛մ կերկարաձգի պայմանագիրը (եթե 33-ում ամեն ինչ կարգին լինի), կա՛մ էլ անհավատալի գումար կպարգևի ակումբին:

Ինչպե՞ս Լա Լիգայի ղեկավարությունն արձագանքեց «Ռեալի» ֆուտբոլիստի ու «Վալենսիայի» սեփականատիրու միջև կնքված պայմանագրին

Լա Լիգայում արգելք չտեսան պայմանագրի կնքման համար:

«Մենք դեռ մանրամասն չենք ուսումնասիրել պայմանագիրը, բայց վստահ ենք, որ խնդիրներ չեն լինի»,-հայտարարել է նախկինում «Վալենսիայում» աշխատած, այսօր առաջնության գլխավոր տնօրեն Խավիեր Գոմեսը:

Որքա՞ն արժե Ռոնալդուի կերպարի օգտագործումը

Հստակ թվերի մասին չի բարձրաձայնվում, սակայն «Forbes»-ի տվյալներով, 2014-ին ստացած 79 միլիոն եվրոյից 26,5-ը հովանավորիներից է հավաքվել՝ «Armani», «Castrol Edge», «Jacob&Co», «Herbalife», «Banco Espirito Santo», «KFC» և այլն:

2014-ի ամենազայրացնող գովազդներից մեկի հոնորարի մասին չբարձրաձայնվեց, բայց տեղեկություն կա, որ այն 1 միլիոն եվրոյից պակաս չէր (ամբողջ գումարը բաժին հասավ Ռոնալդուին): 

 

Ի՞նչ իրավունքներ ունեն «Ռեալի» մյուս խաղացողները

Դեռ 2000-ին Ֆլորենտինո Պերեսը կերպարի նկատմամբ իրավունքների բաժանման հետևյալ մոդելն ընտրեց. 50% ակումբին, 50% ֆուտբոլիստին: Գարեթ Բեյլն այն քչերից է, ով 50-ի փոխարեն 60 ունի: Մադրիդցիների գրեթե բոլոր նորեկները համաձայնում են Պերեսի պայմաններին. Ֆլորենտինոն բացատրում է, որ 10% իրեն պահելն իմաստ չունի, որովհետև ակումբը ֆուտբոլիստներից պակաս չի ցանկանում առավելագույնս շահույթ ստանալ լուսանկարների վաճառքից: «Բարսելոնայում», օրինակ, դրան նոր են հասել, բայց Նեյմարն ակումբին նույնիսկ 20% չի տալիս:

Ինչու՞ է ֆուտբոլիստներին անհրաժեշտ կերպարային իրավունքը

Օֆշորային գումարները պահպանելու համար: Շվեյցարիայում «Messi Promotion» ( նաև՝ Rooney, Gerrard)  անունով ընկերություն է գրանցվել: Նրա բանկային հաշվին են փոխանցվում գովազդներից ստացված գումարները, որոնցով ավելի քիչ հարկ կարելի է վճարել (երբեմն 2 անգամ խնայելով): Խնդիրներն այլ դեպքերում են առաջանում:

Առաջին հերթին ֆուտբոլիստն ընկերության հաշվին վերցնում է ակումբի հետ կնքած պայմանագրով հասանելիք գումարը: Այն հսկայական տուգանքներ է նախատեսում, բայց փոխանցման փաստն ապացուցելը դժվար է: Շատ հաճախ գործը փակվում է ակումբի կամավոր վճարումնորով (այդպես պատահեց «Չելսիի» հետ. լոնդոնցիները մոտ 10-12 միլիոն եվրո վճարեցին): Երբեմն ինքը ֆուտբոլիստն է վճարում. 2014-ի հունիսին Լեո Մեսսին իսպանական գանձարանին վերադարձրեց 33 միլիոն եվրոն, բայց հետաքննությունը դեռ շարունակվում է: Պատճառը 4 միլիոնի հասնող պարտքն էր, որ կուտակվել էր, որովհետև ֆուտբոլիստն ու նրա հայրը 2007-09 թթ. հրաժարվել էին հարկերը վճարել, սակայն պատասխանատուն միայն Խորխե Մեսսին է:

Երկրորդ հերթին հնարավորություն է խնայելու հարկերի վճարումների համար՝ ինքն իրեն վարկ տալով: Վարկը շահույթ չի համարվում, դրա համար էլ հարկը 2.5-5% պակաս է: Ըստ այդմ, ֆուտբոլիստը նախ գումարը փոխանցում է օֆշորային ընկերությանը, ապա դրանք անժամկետ տրամադրում ինքն իրեն. օֆշորին փոխանցել պայմանագրով նախատեսված աշխատավարձը, ապա ինքն իրեն վարկ տրամադրել: Անգլիայում դժոխային հարկերի պատճառով այդպես վարվեց անգամ Ջոուի Բարտոնը, կերպարային իրավունքներից մոտ 1 միլիոն եվրո ստանալու շնորհիվ:

Աղբյուր՝ Sport.times.am

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia