ՀԱՄԱՍ-ի զինվորականները Իսրայելի «լրտես-դելֆին» են բռնել
SocietyՀԱՄԱՍ շարժման զինվորականները մի դելֆին են բռնել, որին, ինչպես ենթադրվում Է, օգտագործել են իսրայելական հետախուզության օգտին լրտեսության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է Իսրայելի YNet News նորությունների պորտալը՝ վկայակոչելով պաղեստինյան զանգվածային լրատվամիջոցներին, կենդանուն բռնել են մի քանի շաբաթ առաջ՝ Գազայի հատվածի ափերից ոչ հեռու, որտեղ տեղի Էր ունենում ՀԱՄԱՍ շարժման հատուկ նշանակության ծովային ուժերի Էլիտային ստորաբաժանման վարժանքը:
Պաղեստինի Al-Quds թերթը նշում Է, որ զինվորականների ուշադրությունը գրավել են դելֆինի «կասկածելի տեղաշարժերը»: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ դելֆինը զինված Է եղել նետերի արձակման հարմարանքով, ինչպես նաեւ հանդերձված՝ տեսանյութի հավաքման եւ, մասնավորապես, ստորաբաժանման վարժանքների նկարահանման խցիկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: