Աշոտ Աղաբաբյանը հնարավոր է՝ առաջիկայում վաճառքի հանի «Հրազդան» մարզադաշտը
SocietyNews.am-ը գրում է.
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հնարավոր է առաջիկայում վաճառքի հանի «Հրազդան» ստադիոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ստադիոնի սեփականատեր ՀՀԿ-ական պատգամավորը:
«Վաճառքի հանելը կհանեմ, բա չեմ կարողանում պահել, մնա, ի՞նչ անեմ: Բայց չեմ կարծում՝ գնորդ կհայտնվի»,- ասաց պատգամավորը:
«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել 3 ամիս առաջ: Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ իրենք խզել են գործող բոլոր պայմանագրերը. «Ստադիոնում ոչ մի հանդիպում տեղի չի ունենում, որովհետեւ աշխատակազմին պահելու համար գումար չունեմ: Այնտեղ էլ ոչ մեկը չկա»: Նշենք, որ «Հրազդան» ստադիոնում իր հանդիպումներն է անցկացնում «Արարատ» ֆուտբոլային ակումբը:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Աշոտ Աղաբաբյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: