Սամվել Կարապետյանը 50-ամյակը տոնել է ծովափնյա շքեղ Villa et jardins ephrussi de rothschild վիլլայում | բացառիկ լուսանկարներ
SocietyՄեզ հաջողվեց ճշտել, որ միլիարդատիրոջ տարեդարձին մասնակցել են նրա սանիկ, օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, հոբելյարի եղբայր Կարեն Կարապետյանը, այլ պաշտոնյաներ: Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ էր մեկնել հանգստի․ ընտանիքի հետ հանգստանում էր Շվեյցարիայում, որտեղից էլ միացել է ընկերներին: Երեկ՝ օգոստոսի 19-ին, արտերկիր, մասնավորապես՝ Ֆրանսիա, հանգստի է մեկնել նաեւ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ զավակների ու թոռների հետ։ Ի դեպ, օգոստոսի 19-ին Լֆիկի տարեդարձն էր, նրա 47-ամյակն էլ նշել են Մոնակոյում: Այս «վոյաժները» չուզողների եւ, մասնավորապես, լրագրողների աչքից հեռու պահելու համար օլիգարխները մեկնել են տարբեր ուղղություններով, տարբեր օրերին, վերադարձը եւս կլինի տարբեր օրերին:


