Թենգեի փոխարժեքը փլուզվել Է արժութային միջանցքի վերացումից հետո
EconomicsՂազախստանի ֆոնդային սակարանում (KASE) օգոստոսի 20-ին կայացած սակարկությունների ընթացքում դոլարի նկատմամբ թենգեի միջնակշռված փոխարժեքն իջել Է 66,88 թենգեով՝ կազմելով 255,26 թենգե: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում սակարանի տվյալները: Օգոստոսի 19-ին միջնակշռված փոխարժեքը կազմել Է 188,38 թենգե: Այսպիսով, ան կումը կազմել Է 35,5 տոկոս:
Օգոստոսի 20-ին ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն Աստանայում կառավարության սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտարարել Է, որ հանրապետությունն օգոստոսի 20-ից անցնում Է թենգեի ազատ լողացող փոխարժեքի:
Նրա խոսքով՝ թենգեի փոխարժեքը կձեւավորվի շուկայական պահանջարկի եւ առաջարկի հիման վրա՝ ներքին եւ արտաքին հիմնարար մակրոտնտեսական գործոնների հաշվառմամբ: Կառավարությունը քվեարկել Է այդ առաջարկության օգտին: