ՃՈ հետաքննչական բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը
Society: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել, ըստ որի Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մինչ այդ Ալբերտ Նազարյանն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Վայոց ձորի մարզային բաժնի պետ: