Առողջապահության նախարարությունը մի քանի բուժհաստատությունների հատկացրել է հակաուռուցքային դեղ
SocietyՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի բժշկական հաստատությունների հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն տրամադրված Կարբոպլատին 10մգ/մլ 45մլ հակաուռուցքային դեղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Այս առումով, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված` իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: