Մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
SocietyՀիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, մասնավորապես, «Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»:
«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան», «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ», «Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ», «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ», «Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան», «Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» և «Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրա ռվել է կարգապահական տույժ` նկատողություն: