Կյանքից հեռացել է ռուս դերասան Լև Դուրովը
Society84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս նշանավոր դերասան Լև Դուրովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է դերասանի դուստր Եկատերինա Դուրովան:
Դերասանի հիվանդանոց տեղափոխելու մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսի 7-ին: Որոշակի թեթևացումից հետո ԽՍՀՄ վաստակավոր դերասանի առողջական վիճակը կրկին վատացել էր՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ծանր թոքաբորբ:
Ռուս դերասան, ռեժիսոր և ԽՍՀՄ ժողովրդական դերասան Լև Դուրովը ծնվել էր 1931թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դուրովների ընտանիքը պատկանում է ռուս կրկեսային դերասանների տոհմին: 1967 թ. նա ընդունվել էր Մոսկվայի դրամատիկ թատրոն, իսկ ֆիլմերում սկսել է նկարահանվել 1954 թ.՝ մարմնավորելով ավելի քան 160 դերեր: