Սևանի հանրային երեք լողափերում փրկարարներն աշխատում են ուժեղացված ռեժիմով
SocietyԱմառային շոգերի պատճառով Սեւանա լճի ափերը նախորդ տարիների համեմատ առավել մարդաշատ են: Հուլիսի 1-ից բացված լողաշրջանը լարված ու աշխատատար է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխտակիցների համար, որոնք շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Սեւանի թերակղզում եւ երեք հանրային լողափերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նշված ջոկատի փրկարար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը, այս տարի Սեւանա լճում ջրահեղձումների թիվը նախորդ տարվա հետ համեմատ նույնն է, սակայն ավելացել են ահազանգերը: Այս տարի լճում ջրահեղձվել է 1 մարդ, իսկ փրկվել՝18-ը: Միայն հուլիսի 27-ին Սեւանա լճում ափից մոտ 20 մետր հեռավորության վրա մոտորանավակով 25-ամյա քաղաքացի էր շրջվել ու խեղդվել: Ջրահեղձումների հիմնական պատճառը անվտանգության կանոնների խախտ ումն է. 25-ամյա երիտասարդը հագին չի ունեցել ջրափրկարարական բաճկոն:
«Երեսունհինգ փրկարար աշխատում են ոչ միայն այս սեզոնին, այլ նաեւ` ողջտարվա ընթացքում, իսկ այս սեզոնին օրեր շարունակ հերթապահություն է արվել եւվերահսկվել «Արի տուն-2015» ծրագրի, «Միասին» համահայկականերիտասարդական կրթական ֆորումի, «Միություն- 2015 հաղթանակի ժառանգներ»հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագծիմասնակիցների հանգիստը»,- նշեց Արմեն Ճզմաչյանը:
Փրկարարների հորդորն է` պահպանել անվտանգության կանոնները, միայն այս դեպքում հնարավոր կլինի խուսափել ջրահեղձումներից: Հանրային երեք լողափերում ՏԿԱԻ նախարարի հրամանով ուժեղացված ռեժիմով փրկարարներն աշխատում են առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 21-ը, իսկ կենտրոնական կայանում` մինչեւ 24 ժամ: Այսինքն՝օպերատիվ խումբը պատրաստ է 24 ժամ արձագանքել 911 ծառայության ահազանգերին ինչպես Սեւանա լճի, այնպես էլ ՀՀ տարածքում գտնվող ջրային այլ տարածքներում: Արմեն Ճզմաչյանը նշում է, որ հանրային երեք լողափերում փրկարարական աշխատանքներ իրականացնող կետերը համալրված են անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով:
Ծառայությունն իրականացվում է հենակետերում բարձր աշտարակների վրայից հեռադիտակների միջոցով: Դիտարկվում է տարածքը. բացի հանրային լողափերից՝ մոտակայքում գտնվող բոլոր մասնավոր լողափերը նույնպես: Լողափնյա շրջանի մեկնարկից սկսած` 911 ծառայությունն ստացել է 44 ահազանգ: 2014 թվականին գրանցվել է 69 ահազանգ, որից 33-ը ջրափրկարական բնույթի է եղել, իսկ մյուսները` ավտովթարներ: Այս տարի լողափնյա շրջանից դուրս ահազանգերի թիվը հասել է 147-ի, որի 80 տոկոսը եղել է ջրափրկարական բնույթի, իսկ մնացածը` ավտովթարների վերաբերյալ: Երկու ահազանգ էլ կեղծ է եղել:
Խոսրով Խլղաթյան