ԼՂՀ նախագահն ընդունել է Կարեն Անդրեասյանին
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քնարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: