ՀՀ տարածքում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսայի շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում oգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, օգոստոսի 23-26-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, օգոստոսի 23-ին` +35, օգոստոսի 24-ին` +34, օգոստոսի 25-26-ին` +29 աստիճան: