Ոստիկանությունը հետաքննություն է կատարում թիկնապահին ծեծելու հանգամանքները պարզելու համար
SocietyՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետի հանդեպ ծեծկռտուքի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, այս պահին ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում հանգամանքները պարզելու նպատակով: «Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային համալսարանի մոտից` Ալեք Մանուկյան փողոցից, իրենց մոտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վարազդատ Խոցանյանը»,- հայտնեց Արմեն Մալխասյանը:
«Պանտերա» անվտանգության ծառայության նշյալ աշխատակիցը հսկել է Հայաստան ժամանակ հայտնիների անվտանգությունը, այդ թվում` Քիմ Քարդաշյանին: