Չորս հայերի մահվան պատճառ դարձած պատահարը տեղի է ունեցել Քութայիսին շրջանցող արագ ավտոճանապարհին
SocietyՔութայիսին շրջանցող արագ ավտոճանապարհին` Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի շրջակայքում, օգոստոսի 20-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ճակատ ճակատի իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկում եղել են ՀՀ քաղաքացիներ, մյուսում՝ Վրաստանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից, Իմերեթիայի տարա ծաշրջանի փրկարարական ծառայության ղեկավար Վլադիմիր Ջղամաձեի տրամադրած տեղեկատվության համաձայն, ավտովթարի արդյունքում տեղում զոհվել են ՀՀ քաղաքացիներ Արշավիր Հարությունյանը (1958թ.ծ.), Լիլի Ներսիսյանը (1975 թ.ծ.), և Մարգարիտա Ներսիսյանը (1957 թ.ծ.): Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ՀՀ քաղաքացի, 2000 թվի ծնված Հեղինե Բաղդասարյանը: Տեղում զոհվել է նաև վրացական մեքենայի վարորդը: ՀՀ քաղաքացիներ Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ինչպես նաև վրացական մեքենայի երկու ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց: Բոլորի վիճակը գնահատվում է ծանր: