Վրացի տղամարդիկ օտարերկրացիների մեջ նախընտրում են ամուսնանալ ռուս, ադրբեջանցի և հայ կանանց հետ
SocietyՎրաստանում հայաստանցի կանայք երրորդն են հանրապետության բնակիչների օտարերկրյա ամուսինների ցուցակում, տարեսկզբից Հայաստանի կին քաղաքացի հետ ամուսնացել է 188 վրացի տղամարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է երկրում օտարեկրյա քաղաքացիների հետ կնքված ամուսնությունների վիճակագրությունը:
Ցուցակի առաջատարը Ռուսաստանի քաղաքացի կանայք են, տարեսկզբից նրանց հետ ամուսնացել Է 891 վրացի տղամարդ: Նախապատվությունը ադրբեջանցի կանանց է տվել Վրաստանի 227 քաղաքացի: Հաջորդ տեղերում են Ուկրաինայի (175), ԱՄՆ-ի (30) եւ այլ երկրների կանայք:
Ռուսաստանցի տղամարդկանց իրենց որպես ամուսին են ընտրել Վրաստանի 465 կանայք: Նրանց հաջորդում են Թուրքիայի (186), Ադրբեջանի (105), Հունաստանի (96), Հայաստանի (63) եւ այլ երկրների քաղաքացիները:
Վիճակագրական տվյալները «Նովոստի Գրուզիա» գործակալությանը տրամադրել են Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալությունում: