Հոգեբանը խորհուրդ է տալիս արձակուրդից վերադառնալ ոչ թե երկուշաբթի, այլ չորեքշաբթի կամ հինգշաբթի
SocietyՆախքան արձակուրդ գնալը, պետք է նախօրոք պլանավորել հանգիստը, որոշակի նախապատասրատական, կազմակերպչական աշխատանքներ իրականացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հորգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեսոցիալական կարգավորումների կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը:
«Նախապատրաստական աշխատանքները մի կողմից զերծ են պահում սթրեսային հետագա վիճակներից, մյուս կողմից ապահովում են լիարժեք հանգիստը: Կարևոր է նաև նախքան արձակուրդ գնալը կիսատ գործերը ավարտին հասցնել և պլանավորել վերադառնալ աշխատանքի ոչ թե երկուշաբթի օրվանից, այլ չորեքշաբթի կամ հինգշաբթի, քանի որ այս պարագայում աշխատանքային շաբաթը կրճատվում է և աշխատանքին ադապտացվելն ավելի հեշտ է լինում», - հավելեց նա:
Ըստ հոգեբանի` արձակուրդը կարևոր նախապայաման է առողջության և հետագայում արդյունավետ գործունեութայն համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոնա Հարությունյանն ասաց, որ հետարձակուրդային դժվարությունները կախված են նաև արձակուրդի տևականությունից և բովանդակությունից:
«Բնական է, երբ որ արձակուրդից վերադառնում են, ադապտացիայի հետ կապված որոշակի դժվարություններ են լինում, քանի որ հանգստի ընթացքում օրգանիզմում փոխվում են կենսաբանական ու հոգեբանական ռիթմերը, հետևաբար դժվար է միանգամից անցնել աշխատանքային գործունեությանը»,- նշեց Սոնա Հարությունյանը` հավելելով, որ այս ամենն անհատական է, կան և՛ արագ, և՛ դանդաղ ադապտացվող մարդիկ: Մարդը արձակուրդից հետո աշխատանքի վերադառանալիս միանգամից պետք է չանցնի գործի, պետք է ծանոթանա աշխատանքային պլանին, ծրագրի իր հետագա անելիքները և քիչ-քիչ սկսի ադապտացվել իր աշխատանքին:
Առաջին անգամ հետարձակուրդային համախտանիշի մասին նշել են գերմանացի գիտնականները 20-րդ դարի 80-ական թվակններին` հաշվի առնելով այն, որ արձակուրդից վերադառնալուց հետո, աշխատողների մոտ նկատվում է մտավոր կարողությունների ակտիվոթյան նվազում, բացի դրանից նրանք գանգատվում են ախորժակի բացակայությունից, նյարդայնությունից, երբեմն նկատվում է ճնշման տատանում, իսկ գլխավոր գանգատը աշխատելու ցանկության բացակայությունն է: