Դրախտիկ գյուղը մինչեւ տարեվերջ կունենա գյուղապետարանի նոր շենք
SocietyԳեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կշարունակվի գյուղապետարանի շենքի կառուցումը, որն ընդհատվել էր 2012 թվականին:
Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի գյուղապետի տեղակալ Արա Երիցյանը, գյուղապետարանի շենքի կառուցումը սկսվե լ էր 2012 թվականին պետական բյուջեից հատկացված 19 միլիոն դրամի հաշվին, որի արդյունքում կառուցվել էին շենքի արտաքին պատերը, տեղադրվել էին ծածկը, դռներն ու լուսամուտները: Շինարարկան աշխատանքներն ընդհատվել էին միջոցների անբավարարության պատճառով:
Գյուղապետարանի շենքի կառուցումն ավարտին հասցնելու համար այս տարվա կեսին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 28 միլիոն 940 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, որոնց ավարտը նախատեսված է մինչեւ տարեվերջ:»Վերջապես կունենանք աշխատանքային բարվոք պայմաններ, ինչին երկար տարիներ ենք սպասել:Համայնքային նորակառույց կենտրոնում տեղ կգտնեն նաեւ տարեցների ու երիտասարդների ժամանցի, նիստերի, այլ բնույթի միջոցառումների անցկացման համար նախատեսված սենյակներ»,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան