Եվրոն թանկացել է 6.33 դրամով
EconomicsՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.88 դրամով` կազմելով 477.70 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել 538.27 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 7.01 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.48 դրամով և կազմել 749.46 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 21-ին կազմել է 17 հազար 626.85 դրամ, արծաթի գինը՝ 238.06 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 619.5 դրամ: