ՀՀ պաշտպանության նախարարը վստահ է ապագա սերնդի կողմից Հայրենիքը պատշաճ պաշտպանելու հարցում
SocietyԱնվտանգության ապահովումը յուրաքանչյուր երկրի ներուժի ամենակարեւորն բաղկացուցիչ մասն է, եւ հենց այդ պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանը կարեւորում էայդ ոլորոտւմ ձեռքբերումների պատշաճ կերպով փոխանցելը հաջորդ սերունդներին:
Ծաղկաձորում ընթացող «Բազե-2015» համահայկական հավաքի ժամանակ Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ մեծ սպասումներ ունի երիտասարդներից եւ վստահ է, որ անհրաժեշտության դեպքում երիտասարդ սերունդը կկարողանա պատշաճ կերպով պաշտպանել հայրենիքի սահմանները:
«Իմ սերնդակիցները հարցնում են` անհրաժեշտության դեպքում երիտասարդ սերունդը կկարողանա՞ պաշտպանել Հայրենիքն այնպես, ինչպես իմ սերնդակիցները: Արագ չկողմոնորոշվողները կարող են այլ բան մտածել, իմ պատասխանը հետեւյալն է. աշխարհը գնում է զարգացման, եւ այդ զարգացման հիմքում կրթությունն ու գիտությունն է: Մեր երիտասարդները գրագետ ու բանիմաց կերպով ապահովելու են ՀՀ զարգացումն ու անհրաժեշտության դեպքում խելացի կերպով պաշտպանելու են ՀՀ սահմանները»,- նշեցց Սեյրան Օհանյանը: