Արեւիկ Ալավերդյանն ամուսնու հետ Իտալիայում վայելել է երկրորդ մեղրամիսը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը ամուսնու հետ Իտալիայում վայելել է երկրորդ մեղրամիսը: Life.panorama.am-ի հետ զրույցում Արեւիկը պատմեց, որ ինքն ու ամուսինը Իտալիայից բոլորովին վերջերս են վերադարձել Փարիզ. զույգը որոշել էր հանգիստը համատեղել երկրորդ մեղրամսի հետ՝ Իտալիա մեկնելով իրենց ամուսնության երեք ամյակի հենց հաջորդ օրը.
«Իսկապես հրաշալի հանգիստ ունեցանք: Միշտ երազում էի Հռոմ այցելել, ուստի փորձեցինք գնալ իմ երազանքի հետեւից, այնուհետեւ հանգիստը շարունակել ծովային հատվածում»,- պատմեց երգչուհին ու հավելեց.
«Իհարկե, շատ տպավորված եմ մեր հանգիստով, բայց նաեւ պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ Հռոմում շատ շոգ էր, ինչն էլ խանգարեց ամբողջությամբ վայելել քաղաքի գեղեցկությունը, բայց այն ամենը, ինչը չհասցրեցինք տեսնել, անպայման կլրացնենք մոտ ապագայում»:

Ամուսինները ամառային հանգիստը վայելել են իրենց ընկերների ուղղեկցությամբ. «Անցյալ տարի ես եւ ամուսինս մեկնել էինք Իտալիա մեր շատ սիրելի ընկերների հարսանեկան միջոցառմանը մասնակցելու համար, ովքեր Հռոմում են ապրում, նրանց հետ էլ հենց այս տարի վայելեցինք Իտալիան»,- նշեց Արեւիկ Ալավերդյանը:

Ի դեպ, երգչուհին պատմեց նաեւ, որ ինքն ու ամուսինը շատ տպավորված են իտալական խոհանոցով. «Ես եւ ամուսինս շատ ենք սիրում իտալական խոհանոցը: Հատկապես ամուսինս, ով Փարիզում փոքրիկ իտալական ռեստորան ունի, հետաքրքրված համտեսում էր տարբեր իտալական ուտեստներ եւ համեմատում իր ռեստորանի ճաշացանկի հետ: Պետք է նկատեմ, որ ես էլ ամուսնուս խնդրել եմ իր ռեստորանի ճաշացանկում ներառել մի պիցա, որը Հռոմում փորձելուց հետո անդադար ուզում էին կրկին ուտել. Այն պանրով եւ մեղրով էր պատրաստված՝ ես պարզապես սիրահարվել էի»,- Իտալիայից տպավորված նկատեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: