«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվել
Economics«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում օգոստոսի 21-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել:
ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 482.00 դրամ, իսկ պահանջարկը` 479.50 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարք չի կատարվել:
Օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.50 դրամ, օգոստոսի 4-ին՝ 479.90 դրամ, օգոստոսի 5-ին` 478.45 դրամ: Oգոստոսի 6-ին առքուվաճառքը կատարվել է 478.42 դրամ միջին փոխարժեքով, օգոստոսի 10-ին՝ 479.25 դրամ, օգոստոսի 13-ին` 478.50 դրամ, օգոստոսի 14-ին` 478.00 դրամ միջին փոխարժեքով: Օգոստոսի 17-19-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 20- ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.23 դրամ: