Ոստիկանությունն ազատ է արձակել Հանրապետության հրապարակից բերման ենթարկված անձնանց
SocietyՀՀ ոստիկանությունն ազատ է արձակել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին հրավիրած հանրահավաքից առաջ բերման ենթարկված յոթ անձանց, որոնք փորձել էին հրապարակ բերել անվադեղեր, և այժմ նրանք գտնվում են Հանրապետության հրապարակում:
Ինչպես նշել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` ոստիկանությունը տեղեկություններ ուներ, որ անվադողերը բերվել են հրապարակ այրելու համար:«Հանրահավաքի մասին իրազեկման մեջ անվադողեր օգտագործելու մասինտեղեկատվություն չի եղել»,- փաստել էր Երևանի փոխոստիկանապետը: Իրենց հերթին, նախաձեռնության անդամները ասել էին, որ անվանդողերը պետք է օգտագործվեին հարթակ պատրաստելու համար: Ոստիկանները պահանջել էին անհապաղ հեռացնել անցվադողերը, սակայն նախաձեռնության անդամները հրաժարվել էին: Ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար նախաձեռնության մի քանի անդամներ բերման էին ենթարկվել ոստիկանների կողմից:
Հանրահավաքի ընթացքում երկու միջադեպ տեղի ունեցավ դրա մասնակիցների և ոստիկանության միջև, որոնք հարթվել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի բացատրական աշխատանքի շնորհիվ:
Էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու` ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղարկելու պահանջով հրավիրված սակավամարդ հավաքի համակարգողները նշեցին, որ պատրաստվում են գիշերել Հանրապետության հրապարակում: