Բուենոս Այրեսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովը
SocietyԲուենոս Այրեսի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը:
Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com.ar-ը, գիտաժողովը, որին մասնակցում են մեծամասամբ Լատինական Ամերիկայից հրավիրված պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, ցեղասպանագետներ, անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տա րելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնախմբի նախաձեռնությամբ:
Արգենտինայում հայտնի մարդու իրավունքների պաշտպան Էուհենիո Զաֆարոնին իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման մասին եւ հավելել, որ եթե «հայերի ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա վերջին 100 տարվա ընթացքում մարդկությունը չէր տեսնի այդքան շատ արյուն եւ այդքան շատ ողբերգություն»:
Միջազգային գիտաժողովը շարունակվելու է 2 օր, որի ընթացքում մասնակիցները ոչ միայն խոսելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, այլ նաև բարձրացնելու են ցեղասպանության հետեւանքների վերացման եւ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներրի անհրաժեշտության հարցը: