Նոր Սահմանդրությամբ անվտանգության եւ պաշտպանության խնդրի լուծումը երաշխավորված կլինի. Սեյրան Օհանյան
SocietyՀՀ Սահմանադրության նոր նախագծում լիովին երաշխավորված է պաշտպանության եւ անվտանգության խնդրի լուծումը:
«Բազե 2015» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Սահմանադրության նոր տարբերակի լրամշակմանը մասնակցել է նաեւ իր ղեկավարած գերատեսչությունը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Սահմանդրության նոր նախագծի առնչությամբ տեսակետեր է հայտնել եւ դեռ լրամշակվում է: Կարծում եմ Սահմանադրության մեջ անվտանգության եւ պատերազմական իրավիճակին վերաբերող խնդրի լուծումը երաշխավորված է»,- ասաց Սեյրան Օհանյանը: