Տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
SocietyՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողի լիազորությունները դադարեցվել են օգոստոսի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակելու համար: Այս մասին «Արմենպրես» ի հետ զրույցում հայտնեց ՀՀոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակ ից Արմեն Մալխասյանը: «Նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են»,-ասաց նա:
Oգոստոսի 21-ին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանության միջև, որոնք հարթվել են: Բերման է ենթարկվել 7 անձ, ովքեր հետագայում ազատ են արձակվել: