Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանը հալեպահայերի համար միջոցառում է կազմակերպել
SocietyԱզգային «Քարեն Եփփե» ճեմարանի շրջանային միության վարչությունը հալեպահայ երիտասարդներին ու պատանիներին համախմբելու և ջերմ ու ուրախ պահեր ստեղծելու համար կազմակերպել է ավանդական դարձած բացօթյա խաղերի տոնախմբություն (քերմես): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներն առիթ կունենան մասնակցել զանազան խաղերի, երաժշտություն ունկնդրել:
Միջոցառումը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը:
Այս անգամ միջոցառումը կանցկացվի ՀՄԸՄ-ին պատկանող մարզադաշտում:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ: