Արիտունցիները հրաժեշտի խարույկով ազդարարել են ծրագրի 7-րդ փուլի ավարտը
SocietyԾաղկաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 21-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:
Արիտունցներին ողջունել է ՀՀ ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Այսօր այստեղ թևածում է հայոց հավերժական ոգին` շնորհիվ ձեզ: Հայաստանում գտնվելու օրերին դուք հաղորդակից դարձաք հայկական ավանդույթներին, արժեքներին: Ցանկանում եմ, որ շատ հաճախ գաք Հայաստան, կապեք ձեր ապագան Հայրենիքի հետ: Դուք այն սերունդն եք, որ պետք է ավելի ուժեղացնեք մեր Հայաստան աշխարհը: Դուք եք այս երկրի տերերը, և դուք պետք է առավել ուժեղացնեք մեր Հայաստան աշխարհը: Սիրե՛ք ձեր երկիրը և միասնակա՛ն եղեք: Ցանկանում եմ, որ առավեÕ ¬ հաճախ գաք Հայաստան, չմոռանաք ձեր մայրենի լեզուն և լավ ճանաչեք հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը: Բարո՛ վ էիք եկել Հայրենիք»:
Այնուհետև արիտունցիները հանդես են եկել ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունել են երգահան, երաժիշտ Էդուարդ Զորիկյանը, մեներգչուհի Աննա Խանչալյանը, Գեղարքունիքի մարզի «Ալաշկերտ» ազգային երգի-պարի համույթը:
Ծրագիրն ավարտվել է ավանդույթ դարձած հրաժեշտի խարույկի գեղեցիկ արարողությամբ:
Ծրագրի յոթերորդ փուլին մասնակցել է 107 երիտասարդ 13 երկրից՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից: