Սարկիսովը բարեհաջող վիրահատության է ենթարկվել
SportՆիժնի Նովգորոդի «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հաջող վիրահատության է ենթարկվել Մոսկվայի Եվրոպական կլինիակայում։ Արմավիրի «Տորպեդոյի» դեմ տնային խաղում նա աջ ձեռքի կոտրվածք էր ստացել։
«Անգամ գիպսն է սպիտակակապտավուն։ Ստիպված կլինեմ գիպսով մնալ երեք շաբաթ։ Ինձ լավ եմ զգում։ Ձեռքս մի փոքր ցավում է, սակայն սարսափելի ոչինչ չկա, կանցնի։ Ցավոք, առաջիկայում չեմ կարողանա օգնել «Վոլգային», ինչպես նաև մասնակցել Հայաստանի հավաքականի հանդիպումներին։
Իհարկե, տխրել եմ, սակայն ֆուտբոլն ու վնասվածքներն անբաժանելի են։ Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կվերադառնամ խաղադաշտ, իսկ տղաներին հաջողություն եմ մաղթում Կալինինգրադի «Բալտիկայի» դեմ արտագնա խաղում»,- Սարկիսովի խոսքը մեջբերված է «Վոլգայի» պաշտոնական կայքից: