Շներ, ովքեր դատարանի դահլիճում օգնում են հաղթահարել սթրեսը (լուսանկարներ)
LifestyleՀանրության առաջ ելույթ ունենալն ինքնին սթրեսային է։ Դե պատկերացրեք, թե ինչ դժվար է տուժածների համար դատարանի դահլիճում իր վնասարարի ներկայությամբ ցուցմունք տալ։ Մանավանդ, եթե վկաները կամ տուժողները երեխաներ են։ Այդ խնդրի լուծման վրա աշխատում են հարգանքի արժանի երկու կին` Էլլեն Օնիլ Սթիվենն ու Սելեստա Ուոլսենը։
Նրանք իրենց «Դատական շներ» (Courthouse Dogs) ֆիրմայում վարժեցնում են կենդանիների, որոնք ի զորու են միայն իրենց ներկայությամբ օգնել մարդուն նրա կյանքի ամենադժվար պահին։ Ո՛չ հոգեբանի, ո՛չ էլ ծնողների ներկայությունն այնպիսի ազդեցություն չի ունենում երեխաների վրա, որքան այս չորքոտանիներինը։









