Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժել են 9 երկրների քաղաքացիներ
SocietyՎրաստանի Զուգզդիդի-Ջավարի շրջանում Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը բախվել է փայտե սյանը:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, վթարի հետևանքով վիրավորվել է 15 մարդ: Նրանցից 4-ին վիրահատել են:
Նշվում է, որ վիրավորները 9 տարբեր երկրների քաղաքացիներ են:
Վրաստանի ՆԳՆ-ն արդեն քննություն է սկսել 276-րդ հոդածի առաջին կետով (երթևեկության կանոնների կամ մեքենայի շահագործման կանոնների խախտում: