Սակրո Բոսկո՝ «Տեսիլքների պարտեզ» Իտալիայում (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սակրո Բոսկո այգին գտնվում է Իտալիայի Բոմարցո քաղաքում: Նրա հիմնադիրը համարվում է Պիեր Ֆրանչեսկո Օրսինի դուքսը: Նա այս այգին ստեղծել է՝ ի հիշատակ իր մահացած կնոջ և անվանել է «Աստվածային այգի»: Սակայն Իտալիայում այժմ այս այգին հայտնի է «Տեսիլքների պարտեզ» անվանումով:
Սակրո Բոսկոում կարելի է տեսնել մի շարք առասպելական արարածների, որոնք փորագրված են ժայռի բեկորներից: Ի թիվս բազմաթիվ արձանների, կարող եք տեսնել տիտանների «քարերով» պատերազմը, Պրոտեուսի գլուխը, ինչպես նաև բազմաթիվ կենդանիների, որոնք առկա են հնագույն դիցաբանության մեջ: Այստեղ է նաև ծովերի և օվկիանոսների աստված Նեպտունի որդին, փիղ, որն ուտում է մարդկանց: Դուք նաև կարող եք գտնել շան արձան, որը հարձակվում է վիշապի վրա: Քանդակներից յուրաքանչյուևն իր մեջ պարունակում է դուքսի և իր հանգուցյալ կնոջ ողբերգական սիրո պատմությունը:

Շարունակությունը` այստեղ: