«Դոգմա» էթնիկ ռոք-խումբը սկսել է հայաստանյան շրջագայությունը
SocietyՀատուկ նպատակով և ասելիքով` հայկական «Դոգմա» Էթնիկ ռոք-խումբը սկսել է հայաստանյան շրջագայությունը: Օգոստոսի 20-31-ը խումբը կլինի երկրի տարբեր մարզերում՝ իր համերգային ծրագրով ուրախացնելու համար բոլոր ցանկացողներին: Համերգային շրջագայության մեջ կընդգրկվեն Վանաձորը, Գյումրին, Սիսիանը, Ստեփանակերտը, Կապանը,Գորիսը և Արմավիրը: Վանաձորյ ան հանդիպումից հետո օգոստոսի 21-ին խումբը երեկոյան բացօթյա համերգ կունենա Գյումրիի կենտրոնական հրապարակում:
Մինչ համերգը, Գյումրու քաղաքապետՍամվել Բալասանյանն ընդունեց «Դոգմա»-ի անդամներին: Ողջունելով նախաձեռնությունը՝ քաղաքապետը հույս հայտնեց, որ եթե քաղաքում շատերը մինչ այս ծանոթ չեն խմբի գործունեությանը, ապա համերգից հետո խմբի երկրպագուների թիվը կավելանա: Ավելին` նա պատրաստակամություն հայտնեց առաջիկայում ևս աջակցել խմբին՝ քաղաքում նոր համերգ կազմակերպելու հարցում:
«Թեպետ Հայաստանի մարզերում այս երաժշտությունը հնչեցնելու ցանկությունն առկա է եղել խմբիգործունեության առաջին իսկ օրերից, խումբը մինչ այս հանդես չի եկել Հայաստանի մարզերում« ինչն ուներ իրօբյեկտիվ պատճառները: Մեզ համար սա շատ կարևոր համերգների շարք է լինելու, քանի որ պատրաստվում ենք մերերաժշտական և տեխնիկական ողջ հզորությունը հասանելի դարձնել մա րզերի բնակիչներին« իսկ դա, իրոք, աննախադեպ մի բան է լինելու: Մեզ համար խիստ սկզբունքային հարց է՝ երաժշտությունը միջազգայինստանդարտներին համապատասխան մատուցելու մշակույթը հասանելի դարձնել մարզերի բնակիչներին»,- հանդիպման ընթացքում նշեցին խմբի անդամները՝ աջակցության համար շնորհակալությւն հայտնելով, ինչպես Գյումրու քաղաքապետին, այնպես էլ այն բոլոր համայքների ղեկավարներին, որտեղ խումբը ելույթ է ունենալու:
Ի դեպ, խմբին աջակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: «Դոգմա» խումբը ցանկանում է իր սեփական օրինակով Հայաստանում կյանքի կոչել համերգային շրջագայությունների մշակույթը:
«Դոգմա» ռոք-խումբն ստեղծվել է 2008 թվականին Երևանում։Հիմնադրել են երաժիշտներ՝ բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենո Գրիգորյանը« ովքեր 1994-2007 թվականներին նվագել են MDP խմբի կազմում։ 2007 թվականի դեկտեմբերին Վարդանին և Հենոին են միացել երգչուհի Զառան,2008 թվականի հունվարի 3-ին՝ երաժիշտ-թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ)։ 2008 թվականի հունվարի 5-ին տեղի է ունենցել «Դոգմա» խմբի առաջին ելույթը Երևանի տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում։ Մեկ տարվա ընթացքում խումբը մասնակցել է 7-ից ավելի փառատոնների, ունեցել մենահամերգներ« «փակ» համերգներ իր ստուդիայում` ծավալելով ակտիվ հասարակական գործունեություն։ 2009 թվականի դեկտեմբերին խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` «Էթնիկ-Մեթնիկ» խորագրով: Իր ստեղծման պահից՝ 2008 թ.-ից ի վեր «Դոգման» բազմաթիվ համերգներով եյլույթ է ունեցել ոչ միայն Երևան քաղաքում« այլև արտերկրում՝ օտարերկյա հանդիսատեսին նույնպես մատուցելով հայկական էթնիկ մեղեդու և դասական ռոքի տարրերով համեմված իր բացառիկ և օրիգինալ երաժշտությունը:
Արմենուհի Մխոյան