«ՀԺ». Խաշի սեզոնի մեկնարկին ՃՈ-ն ձեռք է բերել վարորդի խմածությունը ստուգող սարքեր
Խաշի սեզոնի մեկնարկին ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում: Մինչ այս, խմածությունը ստուգում էին վարորդին մոտակա հիվանդանոց բերելով: Գրում է «ՀԺ»-ն:
Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սարքերը արդեն իսկ գտնվում են կիրառության մեջ: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Սարքը գործում է դրա մեջ փչելու միջոցով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: