Եղանակը Հայաստանում
Societynews.am-ը գրում է.
Հայաստանի տարածքում, օգոստոսի 24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+33,
Արարատում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +23+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+21,
Արցախում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+21: