«Ուրիշի հարսանիքին». հարսնաքույր աստղերը (լուսանկարներ)
Lifestylepast.am-ը գրում է.
Հարսնաքրոջ, ինչպես գեղեցիկ, այնպես էլ պատասխանատու դերի համար աղջիկները երազում է ոչ պակաս շատ, որքան սպիտակ հագուստի և ասպետի մասին:
Հանրաճանաչ և հայտնի մարդիկ այս առումով առանձնապես չեն տարբերվում սովորական մահկանացուներից:
Քորթնի և Քլոյե Քարդաշյաններ
Եթե Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը պաշտոնապես ճանաչվել է հանրության կողմից ամենամեծ հեղինակությունը վայելող ամուսնական զույգը, ապա նրանց հարսանիքը, որը տեղի է ունեցել Ֆլորենցիայում 2014-ի մայիսի 24-ին, համարվում է ամենաշքեղ և քննարկվող հարսանիքներից մեկը: Հետևաբար, հարսնաքույրերը՝ Քորթնի և Քլոյե Քարդաշյանները, նույնպես պետք է իրենց դրսևորեին հնարավորինս ճիշտ և պատասխանատու այս չափազանց կարևոր միջոցառմանը և այդպես էլ արեցին:

Բեյոնսե
Երգչուհի Բեյոնսեն կարևոր դերակատարություն է ունեցել իր փոքր քրոջ՝ Սոլանժի, և մոր՝ Թինա Նոուլզի հարսանիքների ժամանակ: Իր կյանքում ամենամոտ և հարազատ մարդկանց հարսանյաց արարողություններին գայթակղիչ երգչուհին ստանձնել է պատվավոր հարսնաքրոջ դերը:

Պիպա Միդլթոն
2011 թվականին ամուսնացան արքայազն Վիլիամն ու դքսուհի Քեյթը: Այս դարակազմիկ իրադարձության ժամանակ հարսնաքրոջ կոչմանն արժանացավ, իհարկե, Քեյթի փոքր քույրը՝ Պիպան:

Սոֆիա Վերգարա
42-ամյա սեքսուալ դերասանուհին, չնայած՝ իր հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին, չհրաժարվեց լինել մոտ ընկերուհու հարսնաքույրը, դարձնելով միջոցառումն էլ ավելի շքեղ և գունեղ:

Բրիտնի Սփիրս
Բրիտնիի Սփիրսի փոքր քույրը՝ Ջեյմ Լին, 2014 թվականի մարտին ամուսնավ, իսկ երգչուհին, չնայած ոչ այդքան ստացված և համահունչ կերպարի, եղավ նրա պատվավոր հարսնաքույրը:

Ռիհաննա
Խենթությունների սիրահար Ռիհաննան Հավայան կղզիներում ստանձնեց մտերիմ ընկերուհիներից մեկի հարսնաքույրը լինելու դերը: Ահա թե ինչպիսի հարսնաքրոջ կերպարով է հանդես եկել սկանդալային երգչուհին:

Լեդի Գագա
Լեդի Գագանն խնամված և դասական կերպարով 2013 թվականի հուլիսին ներկայացավ իր մոտ ընկերուհու հարսանիքին՝ որպես հարսնաքույր: Որքան է որ զարմանալի է, բայց այս երգչուհուն եթերային կերպարն էլ բավականին շատ սազում:
