Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ում Պաղեստինի ներկայացուցչության բացումն ավելի շատ ձևի մեջ պետք է դիտարկել, քան բովանդակության. արաբագետ

Interview

tert.am-ը գրում է.

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Երևանում   Պաղեստինի դեսպանատուն բացելուն, հայ-պաղեստինյան հարաբերություններին ու ազատագրական պայքարներին պատմական նմանություններին, որոնց մասին մշտապես խոսում էր Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթը: Ըստ նրա՝ Պաղեստինի ներկայացուցչության բացումը Հայաստանում ավելի շատ ձևի մեջ պետք է դիտարկել, քան բովանդակության և պետք է հաշվի առնել, որ Պաղեստին, որպես պետություն կամ պետական միավոր, դեռևս միջազգային ճանաչում չունի։

 -Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուէլ Հասեսյանն ասել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել վերակազմակերպելու Պաղեստինի և Հայաստանի միջև հարաբերությունները և որ իր աշխատանքի արդյունքը պետք է լինի Երևանում  Պաղեստինի դեսպանատուն բացելը: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Պաղեստինը կարևորում ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները անկախությունից 25 տարի անց:

 -Պաղեստինի ներկայացուցչության բացումը Հայաստանում ավելի շատ ձևի մեջ պետք է դիտարկել, քան բովանդակության և պետք է հաշվի առնել, որ Պաղեստին, որպես պետություն և կամ պետական միավոր, դեռևս միջազգային ճանաչում չունի, այլ ընդամենն ինքնավարություն է, որը ձգտում է միջազգային ճանաչման. տարբեր եղանակներով՝ թե՛առանձին պետությունների կողմից և թե՛ միջազգային ատյանների, մասնավորապես, ՄԱԿ-ի: Եվ պետք է հասկանալ, որ դա պայմանավորված է Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից դիրքորոշմամբ, որը այդ պետության ձևավորումը տեսնում է միայն Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում միայն: Հետևաբար` ՀՀ-ում Պաղեստինի ներկայացուցչության բացումով անգամ Պաղեստինի հետ  որևէ լուրջ հարաբերություններ չի կարելի: Եվ սա խնդիր է, որը փորձում է իրականացնել պաղեստինյան ներկա վարչակարգը ՝ աշխարհում սեփական հեղինակությունը փորձելով բարձրացնել բոլոր հնարավոր միջոցներով: Կամ հավելյալ ճանաչում արձանագրել:

 Իսկ Հայաստանի Հանրապետության համար, հաշվի առելով  մշտապես  պաղեստինաիսրայելյան փոխհարաբերությունների բնույթն ու  առկայությունը, բնականաբար, այստեղ որևէ բացասական հետևանքներ չեմ կանխատեսում: Ինչո՞ւ, որովհետև մենք առանց այդ էլ արժեքավոր  երկկողմ հարաբերություններ չունենք Իսրայելի հետ: Այսինքն՝ մենք Իսրայելի հետ անընդհատ նույն կետում ենք, ոչ մի դրական տեղաշարժ այս տարիներին չի եղել: Հետևաբար, որևէ բացասական արձագանք, չեմ կարծում, որ լինի: Միգուցե զուտ հռետորաբանական, ինչ-որ զգացմունքային արձագանքներ, հայտարարություններ լինեն, բայց որևէ էական հարված ՀՀ շահերին, ես չեմ ակնկալում:

 Բացի այս, պետք է հաշվի առնել Իսրայելի կողմից վարվող քաղաքականությունը տարածաշրջանում, նրա սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ, մշտապես Հայոց ցեղասպանության խաղաքարտի շահարկումը Թուրքիայի հետ հարաբերություններում: Այնպես որ, ես եթե նման ներկայացուցչություն բացվի, ես դա դրական քայլ կհամարեմ:

 -Այսինքն՝ մեզ դրանից ո՛չ սառը, ո՛չ տա՞ք:

 -Արդեն նշեցի, որ Պաղեստինը որպես պետական միավոր ձևավորված չէ և անգամ պաշտոնական հարաբերությւոններ ՀՀ-ի ու Պաղեստինի միջև չկա: Պաղեստինը, կարելի է ասել, հաշված պետությունների հետ ունի հարաբերություններ: Այստեղ մենք ավելի շատ կարող ենք խոսել դրա խորհրդանշանական բնույթի մասին: Իսկ քաղաքական ու տնտեսական հետևանքների մասին դեռևս վաղ է խոսել:

 Թեև պետք է ասեմ, որ Եվրոպայում օրինակ՝ սկիզբ է առել Պաղեստին պետության ճանաչման որոշակի գործընթաց: Ինչպես որ ՄԱԿ-ի տարբեր կառույցներում իշխանությունները նախաձեռնել էին ճանաչման որոշակի գործընթացներ և  ՀՀ –ում Պաղեստինի ներկայացուցչության բացումը հենց այս գործընթացների համատեքստում է:

 -Իսկ հետագայի համար ի՞նչ կասեք:

 - Սա ինչ-որ առումով՝ հեռանկարային է, քանի որ դեռևս պետք է ստեղծվի Պաղեստին պետություն, որը երկարաժամկետ գործընթաց է: Ուղղակի մի ուշագրավ դիտարկում, որ նախկինում Պաղեստինի բազմաթիվ առաջնորդներ, որոնց թվում՝  Յասեր Արաֆաթը մշտապես համեմատականներ էին տանում հայ ժողովրդի և պաղեստինցի արաբ ժողովրդի ազատագրական պայքարների միջև և Արաֆաթը նշում էր, որ պաղեստինցիները միշտ օրինակ են վերցրել հայ ժողովրդից: Այսինքն՝ երկու ժողովուրդները բարոյական հարթության մեջ, պատմական համատեքստում որոշակի նմանություններ ունեն՝ երկուսն էլ ունենալով սփյուռք, ունենալով հարևան պետություն, որը մշտապես փորձել է խափանել իր պետականաստեղծման գործընթացները և կամ ցեղասպանական գործողություններ են իրականացրել:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor