Նարեկի ու Ջեմայի հեքիաթային հարսանիքը Մոնտե-Կառլոյում
Lifestylekamoblog.tv-ը գրում է.
Օրեր առաջ Մոնտե-Կառլոյում տեղի ունեցավ իմ լավ ընկերներ՝ Ստրասբուրգում բնակվող Նարեկի ու Ջեմայի պսակադրությունը: Խիտ գրաֆիկի ու զբաղվածության պատճառով, ցավոք, չկարողացա ներկա գտնվել ընկերներիս հարսանիքին, նրանց կողքին լինել այդ կարեւոր ու գեղեցիկ օրը, բայց այսօր ուզում եմ ներկայացնել նրանց գեղեցիկ սիրո պատմությունը, որը կարծես մի հոլիվուդյան ֆիլմ լինի: Հուսով եմ այս փոստը կոգեշնչի ձեզ ու մեկ անգամ եւս կօգնի հավատալ, որ սերն իրական է ու իսկապես հնարավոր է հասնել երազանքներին:
Նարեկն ու Ջեման ծանոթացել են Երեւանում, մոտ ութ ամիս տեւած սիրավեպի արդյունքում ընկերներս 2014 թվականի օգոստոսի 3-ին նշանադրվեցին: Գեղեցիկ արարողությունը տեղի ունեցավ «Belagio» ռեստորանում: Մեկ տարի անց Նարեկն ու Ջեմման ամուսնացան Նիցայում՝ Sainte Reparte եկեղեցում նրան միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին:
Հարսանեկան քեֆ-ուրախությունն արդեն տեղի ունեցավ Մոնտե-Կառլոյում՝ Louis XV ռեստորանում, որի շեֆ-խոհարարը հայտնի Ալան Դուկասն է: Նա Ֆրանսայի առաջին խոհարարն է համարվում, հենց նա է սպասարկում պաշտոնյաներին, երկրի նախագահին ու նրա հյուրերին: Ալան Դուկասը հատուկ բաղադրատոմսերով ճաշատեսակներ է պատրաստում նաեւ հոլիվուդյան աստղերի համար: Հարսանեկան արարողությունից հետո խնջույքը շարունակվեց մեկ այլ հեղինակավոր վայրում՝ Jimmy Z ակումբում, որտեղ ամեն օր ելույթ են ունենում ամերիկյան ու եվրոպական հայտնի DJ-ներ:
Ընկերներս պատմում են, որ բոլորի համար մեծ անակնկալ էր, որ հարսանիքը տեղի ունեցավ մի վայրում, որտեղ միայն աստղերն են կարողանում ժամանակ անցկացնել, ու որ կարողացան ճաշակել հենց Ալան Դուկասի խոհանոցը:
Մի երկու խոսք էլ Ջեմմայի մասին՝ երազանքի զգեստը հայտնի Jovani-ի հավաածուից էր: Ջեմման կրում էր Cristian Louboutin կոշիկներ: Փեսացուն էլ էր առանձնանում նորաձեւ ու յուրօրինակ տեսքով՝ Vercace-ի նոր հավաքածուի կոստյումով: Ընկերներիս սերը խորհրդանշող մատանիներն էլ BVG հավաածուից են: Այդ ամենը կտեսնեք արդեն ֆոտոշարքում:
Ի սրտե շնորհավորում եմ ընկերներիս՝ Նարեկին ու Ջեմմային հավերժ սեր ու գեղեցիկ կյան մաղթում նրանց:












