Տավուշում պայթյունից վիրավորված տղամարդը տեղափոխվել է Երեւան. վիճակը ծանր է
SocietyNews.am-ը գրում է.
Տավուշի մարզում օգոստոսի 23-ին գազալցակայանի պայթյունից վիրավորված տղամարդու վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ երեկ երեկոյան տեղափոխվել է տղամարդը:
Նրանց փոխանցմամբ՝ վիրավորը միացված է արհեստական շնչառության ապարատին, բազմաթիվ վնասվածքներ ունի:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին ժամը 20.15-ի սահմաններում Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել փայթյուն: Պարզվել է, որ պայթել է «ԳԱԶ53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1966 թ. ծնված Հ. Ե.-ը, որը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ: