Իսպանիայում ավելանում Է ցուլերի զոհերի թիվը
SocietyԻսպանիայի Բորիոլ քաղաքում (Կաստելոնի նահանգ, Վալենսիայի Ինքնավար Մարզ) տոնակատարության ժամանակ ցուլի հասցրած հարվածից զոհվել Է մի տղամարդ. նա դարձել Է ընթացիկ տարում այդ կենդանիների տասներորդ զոհը, կենդանիներ, որոնք մասնակցում են ամբողջ երկրում նշվող ավանդական տոներին:
Ցուլը մահացու հարված Է հասցրել Սուրբ Բարդուղիմեոսի եւ Սուրբ Ռոխուսի տոներին քաղաքի փողոցներում "bous al carrer" («բոլորը դեպի փողոց») կենդանիների վազքահերթի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Տղամարդը մահացել Է հիվանդանոցի ճանապարհին:
Այս տարի միայն Վալենսիայի մարզում համանման հանգամանքներում զոհվել Է վեց մարդ:
Ընդամենն այս տարի Իսպանիայում ցուլերի մասնակցությամբ տոների ժամանակ զոհվել Է 10 մարդ: Վերջին տասը տարում ընդհանուր առմամբ զոհվել Է 70 մարդ, նրանցից երեքը՝ կին: Մինչ օրս ամենամեծ թվով զոհեր գրանցվել են 2009 թվականին, երբ տոների սեզոնին զոհվել Է 10 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: