Երգչուհի Ժասմինն առաջարկում է հրաշք դիետա, որով ինքն էլ է ազատվել ավելորդ կիլոգրամներից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհին նշում է, որ կարևորը երեկոյան 6-ից հետո չուտելն է:
Ժասմինը խոստովանել է, որ ավելորդ քաշի խնդիրն իրեն ամենևին անծանոթ չէ, և նա առնչվել է դրա հետ հատկապես երկրորդ երեխայի ծնվելուց հետո: Երգչուհին սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել, սակայն հասկացել է, որ արդյունքները պահպանելու համար պետք է ճիշտ սնվել:
«Օրվա ընթացքւոմ ես ուտում եմ մինչև 5 անգամ, սակայն ամեն անգամ 200-250 գրամից ոչ ավել: Խմում եմ 1.5-2 լիտր ջուր»,- նշում է երգչուհին: «Մենյուն միշտ տարբեր է, կարևորը, որպեսզի ուտելիքը յուղոտ չլինի, այլ օգտակար և համեղ լինի: Նախաճաշին կարելի է ուտել պանրիկ կամ կաթնաշոռ մեկ բաժակ սուրճով: Երկրորդ նախաճաշը` մրգեր կամ ընկուզեղեն: Ճաշին բանջարեղենով ապուր կամ հավի արգանակ, բրոկոլիից կոտլետ: Կարող է լինել նաև մեկ կտոր ձուկ: Ճաշի և ընթրիքի միջև կարելի է ուտել մրգեր կամ բանջարեղեն: Ընթրիքին խմել մեկ բաժակ ոչ յուղոտ կեֆիր կամ ուտել մրգեր: Մոտավորապես այսպես»:
Շարունակությունը` այստեղ: