Նախագահներ, վարչապետներ և այլ հայտնի դեմքեր, ում պապարացիները ֆիքսել են անհարմար իրավիճակներում
LifestyleՆախագահներին, վարչապետներին և նույնիսկ իրեն՝ Հռոմի պապին ոչ միշտ է հաջողվում լինել անթերի: Հասկանալի է, իհարկե, բոլորս էլ մարդիկ ենք: Սակայն մի բան է՝ անհաջող ընտրված դիրքը, մեկ այլ բան՝ անտարբեր և անփույթ վերաբերմունքն աշխատանքին՝ այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցնելիս:
1.Թուրքիա կատարած այցի ժամանակ, Համաշխարհային բանկի նախագահ Փոլ Վուլֆովիցը հանեց կոշիկները, որպեսզի մզկիթ մտնի և ահա ինչ "տեսարան բացվեց".

2.Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը, նախընտրական արշավի ժամանակ, այցելել էր ռազմական բազա և հեռադիտակի օգնությամբ ինչ-որ բան դիտել հեռվում, միայն թե մոռացել էր բացել հեռադիտակի ապակիները: Այս դեպքից հետո նրա թողած տպավորությունն անջնջելի էր:

3.Ջորջ Բուշն էլ՝ Արիել Շարոնի պես, ապառազմականացված գոտուց Հյուսիսային Կորեայի սահմանները "դիտելիս" նախընտրել է ավելորդ անգամ "չլարել աչքերը"...

4.Մենք չգիտենք, թե որքան են վճարել կոնսերվատորներն այս աղջնակին, բայց որ նրան հաջողվել է փչացնել լեյբորիստ Թոնի Բլերի հանդիսավոր խոսքը, դա հաստատ է: :)

5.Մարգարետ Թետչերի ամուսնուն այս լուսանկարում դժվար չէ գտնել՝ ձախ կողմից "լսվող" խռմփոցով :)

6.2000թ.-ի մարտին Հովհաննես Պողոս 2-րդը մի փոքր ննջել էր՝ Հորդանանում, 70 հազար հավատացյալների առջև :): Բայց, հաշվի առնելով մեծամասնության սիրելի Հռոմի պապի իրականում բարեգութ և քրիստոնյա լինելը, ներողամիտ վերաբերվենք նրա այս փոքրիկ բացթողմանը:

7.Ստամբուլում, հսկա այգու բացման արարողության գլխավոր իրադարձությունը պետք է լիներ հանրապետության այն ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի երթը՝ ձիով:
Սակայն, ինչ-որ բան այնպես չստացվեց և... վարչապետը, ձի նստելու մի քանի անհաջող փորձերից հետո, ընկավ...

Աղբյուր՝ Barometr.am