Տարեց տղամարդուն ապտակած ոստիկանը հանրությունից ներողություն է խնդրում
SocietyՏարեց տղամարդուն ապտակած ոստիկանը հանրության ներողամտությունն է հայցում իր կատարած արարքի համար:
1ին.am լրատվական կայքի հետ զրույցում ոստիկանը նշել է, որ գիտակցում է իր սխալը: «Ես ուզում եմ ներողություն հայցել իմ գործընկերներից, հանրությունից ու քաղաքացիներից, քանի որ դրևսորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ: Գիտակցում եմ իմ կատարած սխալը և պատրաստ եմ համապաստախան պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների ու արարքների համար»,- ասել է ոստիկանը:
«Թե ինչու է ապտակել» հարցին` ոստիկանը տվեց հետևյալ պատասխանը. «Հիմա ծառայողական քննություն է իրականանում, ես իմ բոլոր բացատրությունները կտամ, դուք կծանոթանաք դրանց»:
Oգոստոսի 21-ին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանության միջև, որոնք հարթվել են: Բերման է ենթարկվել 7 անձ, ովքեր հետագայում ազատ են արձակվել:
ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողն ապտակել է մի տարեց տղամարդու: Ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն, իսկ տուժողի բողոքի հիման վրա գործերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: