Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոլորակի այն վայրերը, որտեղ մշտապես թագավորում է ամառը (լուսանկարներ)

Այս ամառ Հայաստանում գրանցվեց աննկարագրելի շոգեր։ Շատերը առիթից օգտվելով վայելեցին արևի յուրաքանչյուր ճառագայթ ու այն վերածեցին շքեղ արևայրուկի, իսկ մյուսները երազում են աշնան գալուստի և զով եղանակի մասին։ Աշխարհի այս անկյունների բնակիչները այդ մասին երազել անգամ չեն կարող, նրանք ձյուն, մուշտակ և նույնիսկ անձրևանոց տեսել են միայն նկարներում։

ԲԱՐԲԱԴՈՍ

barbados

Վաղուց կարելի էր գուշակել, թե ինչու  են Ռիհաննայի երգերը բարձրացնում տրամադրությունն ու ջերմաստիճանը։ Պատճառը, թերևս, երգչուհու ծննդավայրն է՝ Բարբադոս կղզին։ Ջերմաստիճանը ողջ տարին այստեղ գրեթե չի փոխվում (նույնիսկ ձանձրալի է)․ օդի ջերմաստիճանը 24-27 աստիճան է, ջրինը՝ 25-28 աստիճան։ Կարծիք կա, որ այստեղի կլիման երկարակեցության բանալին է։ Չէ որ հենց Բարբադոսում էր ապրում կյանքի ամենաերկար տևողությամբ երկրորդ տղամարդը մոլորակի վրա՝ Ջեյմս Սիսնետը, ով ժամանակին նշել է իր  113-ամյակը։

ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

seishelas

Սեյշելներում եղանակի մասին զրույցները անօգուտ զբաղմունք են։ Ինչի մասին կարելի է խոսել, եթե այստեղ տարին բոլոր 27 աստիճան տաք է։ Տեղաբնակները սիրով ձեզ կպատմեն, որ հենց Սեյշելյան կղզիներում է գտնվում այն դրախտային այգին, որտեղ Ադամը համտեսել է արգելված պտուղը։ Նայելով այս վայրի  մշտապես ծաղկող այգիներին և տարատեսակ թռչուններին, որոնք այստեղ են գալիս ձմեռելու՝ այդ լեգենդին դժվար չէ հավատալ։

ԿՈ ՉԱՆԳ, ԹԱՅԼԱՆԴ

tailandkochang

Թայլանդական 30 կիլոմետր ձգվող Կո Չանգի (թանգմանաբար՝ «Փղերի կղզի») բնակիչների բառապաշարում կա եղանակը բնորոշող ընդամենը երեք բառ՝ «շոգ», «անձրևային» և «սառնոտ»։ Որ ավելի լավ հասկանաք՝ դա մոտ պլյուս 28 աստիճանն է։ Հրաշալի այլընտրանք Պատտայայի և Պղուկետի համար։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂԶԻ

caboverde

Երբևէ աշխարհի գլխավոր ծովահենային կղզում վաճառել են ստրուկներ, իսկ այսօր բոլորը այնտեղ մեկնում են ինքնակամ և երազում մնալ հավերժ։ Կաբո Վերդեի չոր արևադարձային կլիման ապահովում է հաճելի 25 աստիճան ջերմաստիճան ամբողջ տարին։ Եղանակների փոփոխությունը այստեղ հետևյալ տեսքն ունի․ ամառից՝ ամառ։ Միակ տարբերությունն այն է, որ հոկտեմբերից հունիս այստեղ փչում է քամի, որն իր հետ բերում է Սահարա անապատի փոշին։

ԴԱԼԼՈԼ, ԵԹՈՎՊԻԱ

dallol

Եթե որպես ամառ ընդունենք  «հավերժ շոգ» հասկացությունը, ապա Երկրի վրա  դժողքի մասնաճյուղը եթովպիական Դալլոլ հովիտն է, որն իր անունը ստացել է՝  ի պատիվ տեղի քնած հրաբխի և հնագույն լքված բնակավայրի։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ սա Երկրի ամենաշոգ վայրն է՝ +34 ºC ստանդարտ ջերմաստիճանի բացարձակ ռեկորդով։ Այս վայրի բնապատկերները տպավորիչ են․ կալիումի, մանգանի, երկաթի աղերը հայտնվել են տաք աղբյուրների մակերևույթին և գունազարդել տարածքը ծիածանի բոլոր գույներով։ Աստղաբանների խոսքերով՝ գրեթե այս տեսքն ունի Իոն՝ Յուպիտերի արբանյակը։

ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, ԻՍՊԱՆԻԱ

spain

Մի փոքր չափազանցված է, որ սիրելի Տեներիֆեն և Գրան Կանարիան հայտնվել են ամառային հավաքածուում։ Կանարյան կղզիները Իսպանիայում անվանում են «հավերժական գարնան կղզիներ»՝  20-25 աստիճան ջերմաստիճանով։ Բայց ինչի՞ է պետք տոթ ամառը, եթե լողալ, արևայրուկ ընդունել, հիանալ բնապատկերներով և շրջել նորաձև ամառային զգեստներով կարելի է նաև ավելի չափավորված և հաճելի կլիմայական պայմաններում։

ՄԱՅԱՄԻ, ԱՄՆ

usa

Պատահական չէ, որ համաշխարհային սելեբրիթիները Հարավային Ֆլորիդայի այս վայրը վերածել են մեծ «ամառանոցային համայնքի»։ Փախչել այստեղ հորդառատ անձրևներից, ձնաբքերից և եղանակային այլ տհաճ իրավիճակներից կարելի է տարվա 365-ից ցանկացած օր։ Ամենաանհեթեթ նվերը, որը կարելի է տալ տեղաբնակներին գլխարկն ու ձեռնոցներն են։ Ավելի լավ է ձեզ հետ վերցնել մի քանի շապիկ, շորտեր և արևայրուկի քսուկ։

ՎԻՆԱ ԴԵԼ ՄԱՐ, ՉԻԼԻ

chili

Լատինամերիկյան ԶԼՄ-ներում և սերիալներում Չիլիի այս հայտնի առողջարանը կայուն կերպով զբաղեցնում է առաջին հորիզոնականը «կլիմայի տեսանկյունից ամենաբարենպաստ բնակության վայրերի» վարկանիշային աղյուսակում։ «Կատարյալ» նրան անվանում են տարին բոլոր տիրող  24 աստիճան ջերմության, մեղմ խաղաղօվկիանոսյան քամու և ռոմանտիկ մառախուղի համար։ Միայն մեկ ճշգրտում՝ ինչպես հին անեկդոտում․ այստեղ արևայրուկ է ընդունում  «մարդկության վերին խաղը»։

ԿԱՐԹԱԳԵՆԱ, ԿՈԼՈՒՄԲԻԱ

cartagena

Կարելի է պատկերացնել, թե որքան միօրինակ և տնտեսող տեսք ունի կոլումբիական ափագոտու բնակիչների զգեստապահարանը՝ շորտեր-շապիկներ-շորտեր-շապիկներ։ Իսկ ինչպես ապրել այլ կերպ, եթե պատուհանից այն կողմ մշտապես (!) 35 աստիճան է և արմավենիներ։ Զարմանալի է, բայց բավական է մեքենայով մի քանի ժամ քշել դեպի կոլումբիական մայրաքաղաք Բոգոտա և դուք կհայտնվեք մոլորակի ամենաանձրևային և գորշ քաղաքներից մեկում։ Տեղաբնակները միմյանց բոլոր առիթներով նվիրում են նոր անձրևանոցներ։

ԹԱԻԹԻ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԼՈՆԵԶԻԱ

taiti

Ցուրտ եղանակին տաքանալու ամենարագ միջոցը Թաիթի կղզու լուսանկարները նայելն է։ Ակնթարթորեն տաքանում ես։ Տարբեր եղանակներին արված լուսանկարներում գտնել տասը տարբերություն գրեթե անհնար է։

Աղբյուր՝ Travelnews.am

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'