ՀՀ քննչական կոմիտեն կարճել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
SocietyԻնչպես օրերս տեղեկացրել էր Orer.am-ը, Հատուկ քննչական ծառայության կողմից փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:
Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) 2-րդ մասի հատկանիշներով՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:
Հիշեցնենք, որ քրեական գործը դատախազության միջոցով ուղարկվել էր Քննչական կոմիտե։ Արդեն օգոստոսի 21-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հարուցված գործի հետ կապված դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Պալատի նախագահը խնդրել էր միջամտել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի հարուցած քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։
Ըստ Orer.am-ի տեղեկությունների՝ ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն կարճել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Սոսե Չանդոյան