Apple-ը iPhone 6 Plus սմարթֆոնների խմբաքանակ Է հետ կանչում խցիկի անսարքությունների պատճառով
LifestyleApple ամերիկյան ընկերությունը հայտարարել Է iPhone 6 Plus սմարթֆոնների խոտանված խմբաքանակի հետկանչման մասին՝ հետին խցիկի աշխատանքում հայտնաբերված անսարքությունների պատճառով:
Այս մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը:
Հետկանչումը վերաբերում Է հիմնականում այն սմարթֆոններին, որոնք վաճառվել են 2014 թվականի սեպտեմբերից, երբ iPhone 6 Plus-ը հանվել Է վաճառքի, մինչեւ ընթացիկ տարվա հունվարն ընկած ժամանակամիջոցում: Ինչպես հայտարարում են ընկերությունում, խցիկի աշխատանում ի հայտ եկած թերությունը հանգեցնում Է այն բանին, որ սմարթֆոնով արված լուսանկարները հստակ չեն երեւում:
Ընկերությունում խոստացել են, որ բոլոր անսարքությունները կվերացվեն անվճար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: